National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2024
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եւս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ
1 / 5

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-06:00-ն: Առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաեւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներն առաջարկում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Պարզաբանելով «քրեական ենթամշակույթի քարոզ» սահմանումը` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ դա քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն ապահովելն է տեսալսողական մեդիայի միջոցով:

Պատգամավորը հավելել է, որ հաշվի են առնվել նաեւ ՀՌՀ գործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները:

«Քրեական օրենսգրքում առկա գործողությունները քարոզելը հանրային մուլտիպլեքսում ցերեկային ժամերին ճիշտ չէ եւ բացասական ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա»,- փաստել է օրինագծի համահեղինակն ու խոսել հատկապես դեռահասների վրա այդ տեսարանների բացասական ազդեցության մասին:

Հարակից զեկույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Կառավարության մտավախությունը լուծումների մեթոդաբանությանն է առավել վերաբերում: Նշելով, որ գործադիրը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` նախարարն առաջարկել է ընդլայնված քննարկումներ կազմակերպել եւ ոլորտային խնդիրների կարգավորման առավել համակարգային լուծումներ գտնել:

Ընդգծվել է, որ արդի տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում, երբ համացանցը եւ կաբելային հեռուստատեսությունը լայն հասանելիություն են ապահովում, հատվածական լուծումները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել:

Հարակից զեկույցում պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Նա կարեւորել է նման սահմանափակումները հատկապես դեռահասներին հանրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններից զերծ պահելու տեսանկյունից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am